Թանգարանը սիրով հրավիրում է Ձեզ ծանոթանալու Հարություն Կալենցի և Արմինե Կալենցի ստեղծագործություններին: Շրջայցերի ընթացքում կներկայացվեն թանգարանի հիմնական հավաքածուն և հատուկ ցուցադրությունները:

Էքսկուրսիաները մատուցվում են նախօրոք պայմանավորվածությամբ:

Այցելուների քանակը խմբում ցանկալի է չգերազանցի 20 անձը:

Էքսկուրսիաները իրականացվում են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով:

Էքսկուրսիա կարելի է պատվիրել (+37410) 273166 հեռախոսահամարով կամ info@galentz.am  էլ. հասցեով:

 

Էքսկուրսիաների արժեքը`

 

Մեծահասակների համար՝ 1000 դրամ

Ուսանողների, թոշակառուների համար՝ 500 դրամ

Մինչև 12 տարեկան երեխաների համար՝  անվճար

 

Թանգարանում գործող կանոնները

Չի թույլատրվում.

  • ծխել թանգարանի ներսում
  • ձեռք տալ ցուցանմուշներին և հենվել ցուցափեղկերին
  • մտնել թանգարան որևէ  ուտելիքով: