Կալենցի մշակութային հիմնադրամը ստեղծվել է «Կալենց թանգարանի» բացման կապակցությամբ 2009 թվականի հունիս ամսին` Հարություն Կալենցի և Արմինե Կալենցի ստեղծագործական ժառանգության պահպանումը և համալրումն ապահովելու նպատակով,  Հայաստանում և արտերկրում ուսումնասիրելու ու է՛լ ավելի հանրաճանաչ դարձնելու, ինչպես նաև «Կալենց թանգարանի» գործունեությանն ու զարգացմանը օժանդակություն ցուցաբերելու նպատակով:

Հիմնադրամը առավելագույնս օժանդակում է ուսուցողական ծրագրերի և տարաբնույթ միջոցառումների իրականացմանը:

«Կալենց թանգարանի» զարգացման գործում իր ծանրակշիռ ներդրումն ունի Կալենց հիմնադրամի մշտական գործընկերը` Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը: Այս համագործակցության արդյունքում թանգարանի հնգամյա կենսագրության ընթացքում հնարավոր դարձավ մի շարք կարևոր նախագծերի իրականացումն ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։

Հիմնադրամի հիմնադիր-նախագահ` Սարո Գալենց

Հոգաբարձու` Արմեն Գալենց (Կալենց)

 

Հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամներ.

Նաիրա Մելքումյան

Էդուարդ Կարսյան

Արա Հայթայան

 

Գործադիր տնօրեն` Լարիսա Կատասանովա