«Կալենցի կտավներն անհատական հավաքածուներից»

«Կալենցի կտավներն անհատական հավաքածուներից»

Հանրությանը հինգ տարի առաջ ներկայացված նկարչի ընտանիքի անձնական հավաքածուն հնարավորություն տվեց վայելելու Կալենցի ցավալիորեն կարճ տևած ստեղծագործական կյանքի ընթացքում նրա կերտած գլուխգործոցները: Այսօր թանգարանը եզակի հնարավորություն է ընձեռում` դիտել Հարություն Կալենցի ավելի քան 20, լայն հանրությանն իրականում անհասանելի կտավներ տարբեր անհատական հավաքածուներից:  Ցուցադրությունը ներառում է նաև մի շարք ստեղծագործություններ, որոնք ցուցադրվել են ընդամենը մեկ անգամ` 1962 թվականին Հարություն Կալենցի Հայաստանում կազմակերպված միակ անհատական ցո ւցահանդեսում:  «Կալենց Թանգարանն» իր խորին երախտագիտությունն է հայտնում  բոլոր նրանց, ովքեր պատրաստակամորեն արձագանքեցին մասնակցելու և  սույն ցուցահանդեսի իրագործումը հնարավոր   դարձնելու կոչին:

 

 

 

 

Այլ հղումներ՝

Մշակութային ազդագիր 23.03.2015

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.