Արմինե Կալենց՝ ԿՅԱՆՔ։

Ես ինքս երազող մարդ եմ և աշխատել եմ հասկանալ մարդուն, փնտրել եմ պատճառները երևույթների և խուսափել եմ դատելուց…

Կալենցի մահվանից հետո` 1967 թվականից սկսած Արմինե Կալենցը տարիներ շարունակ աշխատել է «ԿՅԱՆՔ» ընդհանուր խորագրով հորինվածքների մի շարքի վրա, որի սկիզբը դրվեց Հարություն Կալենցի հիշատակին նվիրված «Ռեքվիեմով»:

 

«….Ամենահաստատուն ու ամենամեծ ճշմարտությունը մահն է  … Տարիներ առաջ նկարեցի Հարություն Կալենցի հիշատակին նվիրված «Ռեքվիեմը», որը գույնով եւ տրամադրությամբ շատ է տարբերվում իմ բոլոր ստեղծագործություններից: Ես մեծ կորուստ էի ունեցել, ես տեսել էի մահվան իրական դեմքը եւ այդպես էլ պատկերել էի նկարում …..»:

Այս գործը` թե իր գունային լուծումներով և թե տրամադրությամբ շատ է տարբերվում նկարչուհու մյուս ստեղծագործություններից:

 

 

«Ես մեծ կորուստ էի ունեցել, ես տեսել էի մահվան իրական դեմքը և այդպես էլ պատկերել էի նկարում …..»: «ԿՅԱՆՔ» շարքում ներկայացված ստեղծագործությունները, հիմնականում, մեծածավալ հորինվածքներ են, որոնցում խորհրդանշական կերպարների միջոցով արտացոլվում են նրա ապրումները, մտորումներն ու մարդկային կյանքի իմաստի մեկնաբանումը նկարչի ընկալմամբ: Շարքում որպես առանցքային գաղափար է դիտվում միայնության զգացումը:

Այս շարքի մի մասը Արմինե Կալենցը ներկայացրեց 1980 թվականին Հայաստանի Նկարիչների միությունում բացված իր անդրանիկ անհատական ցուցահանդեսում:

 

 

Այլ հղումներ՝

Բացառիկ ցուցադրություն «Կալենց» թանգարանում

 

 

Leave a Reply