«Անտեսված իրականը»

«Անտեսված իրականը»

Կ՞ա արդյոք հայստանյան արվեստը նորովի վերընթերցելու դեռևս չկիրառված տարբերակ: Կալենց Թանգարանում բացվում է «Անտեսված իրականը» խորագրով ցուցահանդես-նախագիծը, որի նպատակներից է փորձել նորովի վերընթերցել Հայաստանում աննկատ մնացած ՍՅՈՒՐՌԵԱԼԻԶՄԻ և հարակից ուղղությունների հետ առնչվող արվեստագետների ստեղծագործությունները, որոնց արվեստում էական տեղ են գրավել ԱՅԼԱԲԱՆՈՒԹՈՒՆՆ ու ԽՈՐՀՐԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ:

Նախագծում ներառվել է մասնավորապես քսաներորդ դարի երկրորդ կեսից մինչև մեր օրերը ընկած ժամանակահատվածում Հայաստանում իրականացված վերոնշված ուղղությունների համայնապատկերը, ներկայացնելով անմիջականորեն հարող և ակամայից արձագանքող արվեստագետների ստեղծագործությունները: Ներկա են նաև հպանցիկ արձագանքող աշխատանքներ, որոնցում առկա աբստրակտի, պոպ արթի, նյու էյջի, կոնցեպտուալի տարրերը լրացնում են ցուցադրվող նյութի բազմակերպ դիմագիծը…

 

Ցուցահանդեսի նախաձեռնող և համադրող՝ Սարո Գալենց
Համադրողներ՝ Արա Հայթայան, Կարեն Առաքել
Խուրհրդատուներ՝ Նանա Արամյան, Հարություն Զուլումյան

 

Առնչվող էջեր՝

«Անտեսված իրականը» ցուցահանդես-նախագծի փակումը

«Անտեսված իրականը»՝ հանդիպում

«Անտեսված իրականը» կամ «Արթմնի երազներ»

«Անտեսված իրականը» կամ՝ «Արթմնի երազներ»

Ելենա Այդինյան. Սյուրռեալիզմի այցը Հայաստան կամ երկակի արվեստը

Leave a Reply