Հավաքածուներ

Հավաքածուներ

«Կալենց թանգարանում» ներկայացված են Հարություն Կալենցի և Արմինե Կալենցի երկու որդիների` Արմեն և Սարո Գալենցների մասնավոր հավաքածուները: Դա հնարավորություն է տալիս առավել ամբողջական և լիարժեք ներկայացնել Հարություն Կալենցի և Արմինե Կալենցի գեղարվեստական ​​ժառանգությունը: Այն ներառում է երկու նկարիչների տարբեր ժամանակաշրջաններում (անցյալ դարի 30-ական թվականներից մինչև 21-րդ դարի առաջին տասնամյակ) ստեղծված գեղանկարներ, գունանկարներ, գծանկարներ, էսքիզներ, ընդգրկելով Հարություն Կալենցի և Արմինե Կալենցի լիբանանյան և հայաստանյան շրջանների ստեղծագործությունները ևս:

Բացի մշտական ​​ցուցադրությունից, որտեղ ներկայացված են Հարություն Կալենցի և Արմինե Կալենցի առավել հայտնի և արվեստի արժեքավոր գործերը, այստեղ կազմակերպվում են նաև ժամանակավոր ցուցահանդեսներ: Դրանք միտված են արվեստագետների ժառանգության առավելագույնս լուսաբանմանը` ըստ ժամանակագրական փուլերի կառուցված ցուցահանդեսների, ինչպես նաև թիրախային թեմատիկ ցուցահանդեսների միջոցով: 2011 թվականից թանգարանում ձևավորվել է նաև հրավիրված ցուցահանդեսներ կազմակերպելու ավանդույթը:

Leave a Reply