«Կալենցը եւ նրա ժամանակակիցները» նախագիծը կազմված է մի շարք ցուցահանդեսներից, որոնք կենտրոնացված են լինելու Հարություն Կալենցի երկու հիմնական ստեղծագործական ժամանակահատվածների վրա՝ Լիբանան, ուր նա ապրել և ստեղծագործել է 1927- 46 թվականներին, և Հայաստան՝ 1946-1967 թվականների ժամանակահատվածը: Այս նախաքծի հիմնական նպատակն է ուսումնասիրել ժամանակը և միջավայրը՝ որոնք ազդեծություն ունեցան Հարություն Կալենցի կայացման վրա:
Նախագծի առաջին ցուցահանդեսը ներկայացնում է Հարություն Կալենցի անձնական հավաքածուն, որը նա իր հետ էր բերել Բեյրութից՝ 1946 թ-ին Հայաստան տեղափոխվելու ժամանակ: Այն իր մեջ ներառում է Կալենցի ժամանակակիցների գեղանկարները եւ գրաֆիկական աշխատանքները: Այս հավաքածուն հնարավորություն է ստեղծում ծանոթանալ այն արվեստագետների կտավների հետ, որոնք բախտի բերմամբ 20-երորդ դարի սկզբին հայտնվել էին Լիբանանում:
Leave a Reply