«Ճանապարհորդություն գույների աշխարհով» կրթական ծրագիր

Հուլիսի 10-ին ժամը 15:00-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում (ԳԱԿ) մեկնարկում է «Ճանապարհորդություն գույների աշխարհով» նոր կրթական ծրագիրը` նախատեսված երեխաների և մեծահասակների համար: Ծրագիրն իրականացվում է «Հարություն Կալենց. գույնը ձևի մեջ» ցուցահանդեսի շրջանակներում: 

Ծրագրի առաջին մասում մասնակիցները շրջայց կունենան «Արծիվ» սրահում և կծանոթանան Հարություն Կալենցի արվեստին ու ներկայացված ստեղծագործություններին:  

Ծրագրի երկրորդ մասը կշարունակվի ԳԱԿ-ի Ստեղծագործական սրահում, որտեղ կցուցադրվի ֆովիզմ արվեստի ուղղության և գույնի տեսության մասին նյութ: Այնուհետև մասնակիցներին կառաջարկվի ստեղծել իրենց ֆովիստական պատկերները գույների միջոցով:   

Ծրագրին մասնակցությունն անվճար է, պարտադիր նախնական գրանցմամբ: Տեղեկությունների համար զանգահարել` (+37410) 54 19 32/34:

 

Հղումներ՝

«Ճանապարհորդություն գույների աշխարհով» կրթական ծրագիր

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.