Կալենցի դրաման: Գունանկար, Գծանկար

Կալենցի դրաման: Գունանկար, Գծանկար

«….Նա հրաժարվել էր իր կենսուրախ նկարչությունից և ամբողջապես դրամա էր ստեղծում: Ինչքա՜ն անհանգիստ բան կա սուր գրչածայրով արված գծերի մեջ, ինչքա՜ան տառապանք, բոլորովին մի նոր որակ: Եթե գունանկարի մեջ կա մի տեսակ ջինջ մաքրություն, ապա գծանկարներում, սև ու սպիտակների, դրանց շեշտվածության և հարաբերությունների մեջ՝ մի մեծ, համամարդկային դրամա….»

Արմինե Կալենց


 

 

Առաջին անգամն է, որ առանձին ցուցահանդեսով ներկայացվելու են «Կալենց թանգարանի» հավաքածուի մասը կազմող Հարություն Կալենցի գծանկարները: Ցուցահանդեսը ներառում է, հիմնականում, 60-ականներին ստեղծված շուրջ 70 աշխատանք: Հենց այդ շրջանում – իր կյանքի վերջին տարիներին, Կալենցը տարվեց գծանկարով: Նա նկարում էր ձեռքի տակ եղած թղթի առաջին իսկ պատառիկի, ծխախոտի կամ լուցկու տուփի, աշակերտական տետրակի վրա, հետո էլ ոչնչացնում բոլորը: Արմինե Կալենցն էր փրկում այդ պատառիկները, աննկատ հավաքելով դրանք առանձին թղթապանակում: Եվ ամեն այդպիսի պատառիկ իր մեջ է կրում մի լիարժեք մեծ կտավի բովանդակություն: Գծանկարը նպաստավոր դաշտ էր ստեղծում Կալենցի գունային նոր լուծումների որոնման համար և նրա առաջ ստեղծագործական նոր փուլ էր բացում, որն այդպես անսպասելիորեն ընդհատվեց արվեստագետի վախճանով…

 

 

Կալենցի գծանկարները վկայում են ստեղծագործական մի նոր թռիչքի մասին, որ հասունանում էր արվեստագետի ներաշխարհում:

Leave a Reply