«Ավետիք Ալավերդյան. Գույնը իբրև կիրք»

«Ավետիք Ալավերդյան. Գույնը իբրև կիրք»

with Մեկնաբանություններ չկան

Ժամանակակից արվեստի ինստիտուտը ‹‹Կալենց›› թանգարանի հետ միասին ներկայացնում է ‹‹Ավետիք Ալավերդյան. Գույնը իբրև կիրք›› խորագրով ցուցահանդեսը։

Ցուցահանդեսը Արվեստի քննադատության և կուրատորական ուսումնասիրությունների դպրոցի 2013-2015 ուստարվա 3-րդ՝ կուրատորական մոդուլի ուսանողներ Լիլիթ Անտոնյանի և Թերեզա Դավթյանի կուրսային աշխատանքն է (ղեկ.`Ն. Կարոյան):

 

Ցուցահանդեսի հղացական շրջանակը

Ավետիք Ալավերդյանի անհատական ցուցահանդեսը Ժամանակակից արվեստի ինստիտուտի կուրատորական բաժնի ուսանողների կուրսային աշխատանքն է: Այս ցուցահանդեսով մենք ցանկանում ենք անդրադառնալ արվեստի երկու` մոդեռն և ժամանակակից համակարգերի ներքին առանձնահատկություններին, և դրանց փոխհարաբերությունների պատմական հակասականությանը՝ ինչպես համաշխարհային, այնպես էլ հայ արվեստի համատեքստում։
Եղվարդում ապրող Ավետիք Ալավերդյանի հայացքը ուղղված է դեպի անցյալ և բնություն։ Թվում է,թե այդ հայացքի համար անդորրի հնարավորություններն այստեղ շատ ավելի մեծ պիտի լինեին, սակայն գույնի նկատմամբ արվեստագետի ունեցած կիրքը, գալիս է խախտելու խաղաղ թեմաները։ Արդյունքում նրա վրձինը ստեղծում է պատկերներ,որոնք լեցուն են զգացական բուռն հակասություններով։ Կարծում ենք, այս հակասությունների միջոցով են դրսևորվում նահանջ ապրող արդի արվեստի լարումները ժամանակակից իրականության(այդ թվում նաև արվեստի) մեջ։

 

Համադրողներ՝ Լիլիթ Անտոնյան, Թերեզա Դավթյան

 

Տեսահոլովակներ

 

Այլ հղումներ՝

ВОЗВРАЩЕНИЕ К ИСТОКАМ

‹‹Ավետիք Ալավերդյան. Գույնը իբրև կիրք››, ցուցահանդես նոյեմբերի 13-ին

 

Առնչվող միջոցառումներ։
Ավետիկ Ալավերդյան և հայ արդի արվեստը
Հանդիպում նկարիչ և արվեստաբան Արա Հայթայանի հետ
Լիլիթ Անտոնյանը և Թերեզա Դավթյանը հրավիրել են գեղանկարիչ, արվեստաբան Արա Հայթայանին, ով ֆիլմ է նկարել Ավետիք Ալավերդյանի ստեղծագործության
«Ավետիկ Ալավերդյան. Գույնը իբրև կիրք» ցուցահանդեսի մասին
Կալենց թանգարանում Ժամանակակից արվեստի ինստիտուտի ուսանողներ Լիլիթ Անտոնյանը և Թերեզա Դավթյանը կպատմեն, թե սկսելով «Ավետիք Ալավերդյան. Գույնը իբրև կիրք» կուրսային

Leave a Reply