«Արմինե Կալենց․ Ճամփորդություններ կիզիչ արևի տակ»

Նպատակ դնելով լուսաբանելու Արմինե Կալենցի արվեստն իր տարբեր շրջանների բազմազանությամբ, «Կալենց թանգարանը» նախաձեռնեց «Ճամփորդություններ կիզիչ արևի տակ» ցուցահանդեսային շարքը, որի առաջնեկ ցուցահանդեսը կայացավ 2011 թվականին: Ներկայացված էին Արմինե Կալենցի Լիբանանում ստեղծած ջրանկարները:

Ներկայիս ցուցահանդեսը այդ շարքում երկրորդն է և առաջարկում է ծանոթանալ Սիրիայում և Լիբանանում (1938-1945 թվականներ), ինչպես նաև Հայաստանում (1951-1965 թվականներ) նրա կատարած էտյուդներին:

Բնապատկերները վկայում են Արմինե Կալենցի ստեղծագործական առաջընթացի մասին: Նրանցում «կարդացվում է» արվեստագետի` բնության հանդեպ տածած անհագ սերը և հիացմունքը: Միաժամանակ հետզհետե ակնհայտորեն հղկվում է նրա անհատական ստեղծագործական ոճը:

 

 

Leave a Reply