«Հարություն Կալենց. Երկու կյանք»

with Մեկնաբանություններ չկան

«Հարություն Կալենց. Երկու կյանք» ցուցահանդեսը կազմակերպվում է Հայաստանի և Լիբանանի նախագահների՝ 2011 թ. ստորագրված միջպետական համագործակցության համաձայնագրի ներքո: Ցուցահանդեսի կազմակերպիչներն են՝ «Կալենց թանգարանը»՝ Լիբանանի մշակույթի նախարարության, Լիբանանում ՀՀ դեսպանության և «Սոլիդեր» կազմակերպության աջակցությամբ. Գլխավոր հովանավորն է՝ ՀՀ մշակույթի նախարարությունը:

Սյս ցուցահանդեսը Հարություն Կալենցի արվեստը Հայաստանից դուրս ներկայացնելու առաջին քայլն է և կարևոր է, որ այն կազմակերպվում է Լիբանանում: Կալենցը Լիբանանում հաստատվել է 1927 թվականին, ուր սկիզբ է առել նկարչի ստեղծագործական բուռն ու աստեղային շրջանը: Լիբանանը մի երկիր էր, որտեղ համերաշխորեն ապրում էին տարբեր կրոնական հայացքներ ունեցող ժողովուրդներ: Հենց այդ հանդուրժողականության գաղափարն էլ դարձավ Կալենցի արվեստի փիլիսոփայության հիմքը, որի համար նա շատ թանկ վճարեց՝ ապրելով ու ստեղծագործելով ստալինյան բռնությունների շրջանում, միշտ մեղադրվելով համամարդկային իր մտածողության համար: Նա հեռացվեց նկարիչների միությունից և երկար տարիներ զրկված էր ցուցադրվելու հնարավորությունից: Սակայն, Հարություն Կալենցն այն մեծ ու իրական նկարիչներից է ում չկարողացան ոչնչացնել ոչ´ թուրքական բռնությունները, ոչ´ էլ խորհրդային ամբողջատիրական ու բռնապետական ռեժիմը: Ավելին, մարդկային և ստեղծագործական դժվարին այս փորձառությունից խոյացավ Կալենցի անկրկնելի արվեստը, որն իր մեծ ազդեցություն ունեցավ ապագա սերնդի գեղագիտական ճաշակի վրա:

Ցուցահանդեսը բաժանված է երեք մասի՝ արվեստագետի լիբանանյան շրջանը, որը ընդգրկում է 1926-ից 1946 թվականները Լիբանանում ստեղծաց գունանկարները և գծանկարները, այդ թվում, նաև տպագրական գրքային գծանկարները, բարձրաքանդակների սրահ (ներկայացվում են Լիբանանում ստեղծաց բարձրաքանդակների իրական չափերով տպագրությունները) և հայկական շրջան` որտեղ ընգրկված են Կալենցի Հայաստանում մշտապես բնակություն հաստատվելուց հետո՝ 1946-67 թթ. կտավները:

Ցուցահանդեսը հայ ժողովրդի շնորհակալության խոսքն է Լիբանանի ժողովրդին, սա երկու երկրների ժողովուրդների բարեկամության և միասնության խորհրդանիշն է:

 

 

Հղումներ՝

Derniers jours : Rétrospective de Galentz

Բեյրութում բացվել է Հ.Կալենցի ցուցահանդեսը

Leave a Reply