Հայացք ցուցահանդեսից հետո

«Հայացք ցուցահանդեսից հետո» վերնագրված ցուցահանդեսը նորովի է մատուցում թանգարանի հիմնական հավաքածուն ներկայացնելու գաղափարը: Այստեղ փորձ է արվել Կալենցի ստեղծագործական վերջին շրջանի մեծածավալ հորինվածքներն ու դիմանկարների մի ընտրանի ներկայացնել համապատասխան գունային միջավայրում: Պատերը վերստին ներկվել են երեք զանազան գույներով և ստեղծվել է առանձնահատուկ մթնոլորտ, ինչը և նպաստում է գործերի միանգամայն նորովի մեկնաբանմանը: Ցուցադրական տարածքի այս կարգի գունային լուծումը ոգեշնչված է վերջերս Գաֆէսճեան արվեստի կենտրոնում անցած Կալենցի ստեղծագործությունների «Գույնը` ձևի մեջ» ցուցահանդեսի ներգործությամբ, որտեղ ցուցադրական դաշտի կառուցման հիմքում դրված էր սև ու սպիտակի հակադրությունը: Տվյալ դեպքում նպատակ է դրվել «աշխատեցնել» տարածքի կազմակերպման բազմագունային սկզբունքը:

03.10.2013 – 30.08.2014

Leave a Reply