Թանգարանները` որպես հասարակությունը ներդաշնակեցնող գործոն

Թանգարանները` որպես հասարակությունը ներդաշնակեցնող գործոն

Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 15-ին` «Թանգարանային գիշեր» միջոցառման շրջանակում այցելել է սույն թվի ապրիլի 27-ին բացված «Կալենց թանգարան», որը ստեղծվել է Հարություն և Արմինե Կալենցների տուն-արվեստանոցի հիման վրա:

Նախագահ Սերժ Սարգսյանը շրջել է ցուցասրահներում, դիտել ներկայացված ստեղծագործությունները, ծանոթացել «Կալենց թանգարանի» տնօրինության հետագա ծրագրերին, որոնցում այլ աշխատանքների թվում տեղ են գտել. ժամանակակից արվեստի ցուցադրությունների, ուսուցողական միջոցառումների և գիտական ուսումնասիրությունների կազմակերպում, արվեստի արդի խնդիրներին վերաբերող քննարկումներ, կինոդիտումներ, հրատարակչական նյութերի պատրաստում և տարածում:

 

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.