Հետուղղահավատ վերացականություն

with Մեկնաբանություններ չկան

Վերացական արվեստում առկա զանազան դրսևորումները հիմնավորապես փաստում են, որ վերջինիս առաջացման ակունքը միանշանակ և սահմանելի չէ:

Աշոտ Հարությունյանի և Խաչատուր Մարտիրոսյանի համար վերացականի լեզուն դրսևորման անսահման ներուժ ունի: Այն ունակ է առաջացնել նոր ձևեր, հիմնավորապես վերափոխվել, շոշափել արվեստի անհայտ սահմանագծեր:

Ներկայացվող «ՀԵՏՈՒՂՂԱՀԱՎԱՏ ՎԵՐԱՑԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ցուցահանդեսը անդրադառնում է երկու ժամանակակից արվեստագետների վերջին շրջանի փորձառությանը: Դիտարկելով ՈՒՂՂԱՀԱՎԱՏ ՎԵՐԱՑԱԿԱՆՈՒԹՅԱՆ-ից արվեստագետների հրաժարման քայլերը, նաև փորձ է արվելու քննել հայաստանյան վերացականության կեսդարյա իրողությունը:

Սույն ցուցադությունը էապես տարբերվում է երկու արվեստագետների նախկին միացյալ ցուցահանդեսներից: Նկարիչը ներկայանում է նաև օբյեկտ քանդակով իսկ քանդակագործը` հարթապատկերով: Խաչատուրի գեղանկարը, այսուհանդերձ, լիովին ի ցույց է դնում նկարչի վերջին տարիների հիմնական գեղարվեստական համոզմունքը: Աշոտի պարագայում խնդիրն այլ է: Քանդակային չափավոր ծավալներում խտացված մետաղական թափոնը վերափոխվում է արվեստի գործի` մեկ քաոտիկ, մեկ հստակ երկրաչափական ձևի մեջ:

Ցուցադրությունը խնդիր է դնում բացահայտել նաև արդի երկու ստեղծագործողի ներքին երկխոսությունը միմյանց հետ, թաքնված ինտուիտիվ գեղարվեստական քայլերի ետևում:

 

Խաչատուր Մարտիրոսյան, Աշոտ Հարությունյան

Համադրող՝ Արա Հայթայան

Leave a Reply